Բենզեման կրկին մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի

Բենզեման կրկին մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի

Իսպանական ոստիկանությունը կանգնեցրել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելիս, հաղորդում է «Cadena Ser»-ը։

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը դուրս է եկել ռեստորանից, ուր ընթրում է ընկերների հետ։ Այս պահին Բենզեման վարորդական իրավունք չունի, և նա ոստիկանությանը փաստաթուղթ է ներկայացրել, որ մեքենա վարելու ժամանակավոր թույլտվություն ունի։ Սակայն ոստիկաններին փաստաթուղթը չի համոզել, և նրանք թույլ չեն տվել Բենզեմային և իր ընկերներին գնալ դեպի մեքենան։ Բենզեմային ոստիկանություն չեն տարել, սակայն պատահածի մասին հաղորդել են համապատասխան մարմիններին։

Ավելի վաղ Բենզեմային երկու անգամ արդեն հայտնաբերել էին առանց վկայականի մեքենա վարելիս և տուգանել 18.000 եվրոյով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում