«Շիրակը» տուգանվել է 100.000 դրամով

«Շիրակը» տուգանվել է 100.000 դրամով

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ժամանակ որոշվել է 5 խաղով Գյումրու «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանին, իսկ Գյումրու ակումբին տուգանել 100.000 դրամով:

««Շիրակ»-«Փյունիկ» (ԲԽ15-16043) խաղին «Շիրակ» թիմի մարզիչ Արարատ Հարությունյանի (N 208) մրցավարներին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` զրկել իր ծառայողական պարտականությունները կատարելու իրավունքից 5 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբ ակումբին տուգանել 100.000 դրամով»,-ասվում է  նիստի արձանագրության մեջ:

Կարգապահական նիստի ամբողջական արձանագրությանը կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում