Ալենիչև. Մովսիսյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել

Ալենիչև. Մովսիսյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի` «Ուրալի» հետ խաղի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:

-Յուրա Մովսիսյանը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել: Ռոմուլոն վաղվանից կմարզվի խաղադաշտում, բայց անհատական ծրագրով: Այսօրվա մարզման ժամանակ մկանային վնասվածք է ստացել Եվգենի Մակեևը: Ես կշարունակեմ հիմնական կազմում ընդգրկել երիտասարդներին: Կարող եմ ասել, որ «Ուրալի» հետ խաղում նրանցից մի քանիսը կլինեն մեկնարկային կազմում,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մասնակցել է ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանի 10 խաղի է՝ խփելով 3 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում, մկանային վնասվածք է ստացել 12-րդ տուրի՝ «Լոկոմոտիվի» դեմ տնային հանդիպման ժամանակ (1:2)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում