«Ալաշկերտն» ու «Արարատը» ոչ-ոքի խաղացին

«Ալաշկերտն» ու «Արարատը» ոչ-ոքի խաղացին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատին»: Հանդիպման ընթացքում թիմերը մեկական գոլ խփեցին. 41-րդ րոպեին «Արարատի» կազմում աչքի ընկավ Գևորգ Նռանյանը, իսկ «Ալաշկերտի» պատասխան գոլը երկրորդ խաղակեսի մեկնարկում` 50-րդ րոպեին խփեց Միհրան Մանասյանը:

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտն» ունի 25 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատը» 5-րդ տեղում է` ակտիվում ունենալով 18 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 12-րդ տուր

«Ալաշկերտ» – «Արարատ»` 1:1
Գոլերը` Մանասյան 50′ – Նռանյան 41′
Չիրացրած 11-մետրանոց` Հեբեր 47′

Հետևեք մեզ նաև Telegram-ում