Միխայելովիչ. Դոնարումային քննադատողներին հարցնում եմ. «Իսկ դու՞ք ինչ եք արել 16 տարեկանում»

Միխայելովիչ. Դոնարումային քննադատողներին հարցնում եմ. «Իսկ դու՞ք ինչ եք արել 16 տարեկանում»

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայելովիչն աջակցել է 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային, ով մասնակցել է իր թիմի վերջին երկու հանդիպումներին:

Իտալիայի առաջնության 10-րդ տուրի` «Կիևոյի» հետ խաղում (1:0) «Միլանն» ընթացիկ առաջնությունում առաջին անգամ անառիկ պահեց սեփական դարպասը, սակայն անգամ դրանից հետո Դոնարուման ենթարկվեց քննադատության:

-«Կիևոյի» հետ խաղից հետո թիմի մասին բացասական մեկնաբանություններ կարդացի, որոնց հետ չէի կարող համաձայնել: Երբ քննադատությունը վերածվում է վիրավորանքի, ես չեմ կարող այն ընդունել: Խոսքերը մեծ նշանակություն ունեն և պետք է լավ նպատակի ծառայեն:

Ջանլուիջին «Միլանի» ադամանդն է: Ովքեր աջակցում են «Միլանին», պետք է վստահեն այս տղային: Նա ապացուցել է, որ հիանալի բնավորություն ունի: Դոնարումային քննադատողներին ես հարցնում եմ. «Իսկ դու՞ք ինչ եք արել 16 տարեկանում»: Շատ եմ մտածում Դոնարումայի մասին, նա պետք է ուշադրություն չդարձնի քննադատություններին և շարունակի նույն ոգով հանդես գալ,-ասել է Միխայելովիչը «Milan Channel»-ի եթերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում