«Ինտերը» հաղթեց «Ռոմային» և դարձավ առաջատար (տեսանյու)

«Ինտերը» հաղթեց «Ռոմային» և դարձավ առաջատար (տեսանյու)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «սան Սիրո – Ջուզեպե Մեացա» մարզադաշտում. «Ինտերը» հյուրընկալել էր «Ռոմային»:

Մրցաշարային աղյուսակի առաջատարների պայքարում արձանագրվեց միայն մեկ գոլ. 31-րդ րոպեին Ստևան Յովետիչի գոլից հետո աչքի ընկավ Գարի Մեդելը: Նշենք, որ 73-րդ րոպեից սկսած «գայլերը» խաղում էին 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով` խաղադաշտից հեռացվեց Միրալեմ Պյանիչը:

Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 24 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոման» մնաց 23 միավորով` երկրորդ հորիզոնականում:

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ինտեր» – «Ռոմա»` 1:0
Գոլը` Մեդել 31′
Հեռացում` Պյանիչ 73′

Հետևեք մեզ նաև Telegram-ում