«Բարսելոնայի» ֆուտբոլիստների պահվածքը դուր չի եկել «Խետաֆեի» ներկայացուցիչներին (տեսանյութ, լուսանկարներ)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների պահվածքը դուր չի եկել «Խետաֆեի» ներկայացուցիչներին (տեսանյութ, լուսանկարներ)

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի` «Խետաֆե»-«Բարսելոնա» (0:2) հանդիպումից հետո կատալոնական թիմի ֆուտբոլիստները որոշել են նախքան Բարսելոնա վերադառնալը տոնել Հելոուինը:

Հանդիպումից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կերպարանափոխվել են և այդպես մտել են «խառը գոտի», ապա ընդհատել են «Խետաֆեի» ֆուտբոլիստների հետխաղյա մամուլի ասուլիսը: Իսպանական պարբերականները գրում են, որ կատալոնացիների նման պահվածքը դուր չի եկել «Խետաֆեի» ներկայացուցիչներին: Վերջինս դա որակել են որպես անարգանքի դրսևորում:



Հետևեք մեզ նաև Telegram-ում