«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Գանձասար Կապանին» (տեսանյութ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Գանձասար Կապանին» (տեսանյութ)

Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալելիս առավելության հասավ «Գանձասար Կապանի» նկատմամբ: 

Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Սարգիս Հովսեփյանի սաները 4 անպատասխան գոլ խփեցին. մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Մանոյանը և Վարդան Պողոսյանը, իսկ Ռազմիկ Հակոբյանը դարձավ դուբլի հեղինակ:

Այժմ «Փյունիկն» ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ալաշկերտին» զիջելով երկու միավորով, իսկ «Գանձասար Կապանը» մնաց 20 միավորով` չորրորդ տեղում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 12-րդ տուր

«Փյունիկ» – «Գանձասար Կապան»` 4:0
Գոլերը` Մանոյան 40′, Պողոսյան 55′, Հակոբյան 76′, 88′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում