«Սպարտակ»-«Ուրալ»` 0:1, Օզբիլիսը և Մանուչարյանը խաղաժամանակ ստացան (տեսանյութ)

«Սպարտակ»-«Ուրալ»` 0:1, Օզբիլիսը և Մանուչարյանը խաղաժամանակ ստացան (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր Եկատերինբուրգի «Ուրալին»: Հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին. միակ գոլը 80-րդ րոպեին խփեց Խերսոն Ասևեդոն:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսը և Էդգար Մանուչարյանը մասնակցեցին հանդիպմանը: Օզբիլիսը դաշտի տերերի մեկնարկային կազմում չէր, սակայն 63-րդ րոպեին փոխարինեց Դենիս Դավիդովին: Մանուչարյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էր, բայց 86-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Արտյոմ Ֆիդլերին:

Այս հանդիպումից հետո «Ուրալն» ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Սպարտակը» մնաց 23 միավորով` 5-րդ տեղում:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Սպարտակ» – «Ուրալ»` 0:1
Գոլը` Ասևեդո 80′
Հեռացում` Ասևեդո 82′

Հետևեք մեզ նաև Telegram-ում