Արտագնա խաղում «Միլանը» հաղթել է «Լացիոյին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Միլանը» հաղթել է «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում «Միլանը» Հռոմում հյուրընկալվել է «Լացիոյին»։ Սինիշա Միխայլովիչի սաները երեք գնդակ են ուղարկել տանտերերի դարպասը, որոնց մայրաքաղաքային ակումբը կարողացել է պատասխանել միայն մեկով։

«Լացիո» – «Միլան»՝ 1:3
Գոլերը՝ Կիշնա 84 – Բերտոլաչի 25, Մեքսես 53, Բաքա 79

Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» 19 միավոր է վաստակել և շրջանցել մրցակցին՝ բարձրանալով 6-րդ հորիզոնական: «Լացիոն» 18 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում