Ալենիչևն ակնարկել է` գոհ չէ Արազ Օզբիլիսի խաղից

Ալենիչևն ակնարկել է` գոհ չէ Արազ Օզբիլիսի խաղից

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևն ակնարկել է, որ Արազ Օզբիլիսի` «Ուրալի» դեմ ցուցադրած խաղից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի շրջանակում կայացած խաղում մոսկովյան թիմը նվազագույն հաշվով պարտություն կրեց, իսկ Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում` փոխարինելով Դավիդովին:

-Ես երբեմն չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են ֆուտբոլիստները սխալ որոշումներ կայացնում: Օրինակ` Օզբիլիսի առջևում 3 պաշտպան կա, իսկ նա փորձում է անցնել նրանց միջով: Այդ մասին կխոսենք տեսական պարապմունքների ժամանակ,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Спорт-Экспресс»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում