Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

Հայտնի են Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները

Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ցանկում հայտնվել են`

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա Դորտմունդ», Գաբոն), Մոհամեդ Սալահ («Ռոմա», Եգիպտոս), Յասին Բրաիմի («Պորտու», Ալժիր), Սոֆիան Ֆեգուլի («Վալենսիա», Ալժիր), Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի», Կոտ դ’Իվուար), Սերժ Օրյե («ՊՍԺ», Կոտ դ’Իվուար), Սադյո Մանե («Սաութհեմփթոն», Սենեգալ), Անդրե Այու («Սուոնսի», Գանա), Այմեն Աբդենուր («Վալենսիա», Թունիս), Մուդատիր Էլ-Թահիր («Ալ-Հիլալ» Օմդուրման, Սուդան):

Հավելենք, որ լավագույնի անունը հրապարակվելու է 2016 թվականի հունվարի 7-ին, Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում