Ազատ ոճի ըմբշամարտի կազմը Սոսլան Ալիևի մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի կազմը Սոսլան Ալիևի մրցաշարում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայստանի հավաքականը` գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ նախապատրաստվում է նոյեմբերի 6-7-ը Վլադիկովկասում կայանալիք Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Սոսլան Անդիևի անվան միջազգային մրցաշարին:

«Վաղը հավաքականը կմեկնի Վլադիկովկաս: Այնտեղ կմասնակցենք Սոսլան Անդիևի անվան մրցաշարին, որտեղ հիմնականում ռուսաստանյան թիմեր են մասնակցում: Անվանի մրցաշար է, որտեղ մեծ մրցակցությունը կա: 57 կգ քաշային կարգում կմասնակցեն Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը և Գոռ Գրիգրյանը: Գոռը երիտասարդ և շատ խոստումնալից ըմբիշ է: Նրան պետք է իրեն դրսևորելու հնարավորություն տանք: 61 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չենք ունենա: 65-ում կմասնակցի Վալոդյա Ֆրանգուլյանը: Նրան փորձում ենք նոր քաշային կարգում:

Մյուս մասնակիցներն են. 70 կգ քաշային կարգ` աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյան և Վալտեր Մարգարյան, 74 կգ` Գրիգոր Գրիգորյան և Վարուժան Կաջոյան, 86 կգ քաշային կարգը կներկայացնեն Շամիր Աթյանը և Մուսա Մուրթազալիևը, 97 կգ` Անդրանիկ Գալստյան և Էդգար Ենոքյան»,- ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում ասել է ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:

Մրցաշարի պաշտոնական բացումը կկայանա նոյեմբերի 6-ին: Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգան 57 կգ, 61 կգ, 65 կգ и 70 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում