Ռոնալդուի մայր. Ցանկանում էի աբորտ անել, բայց Աստված ուզում էր, որ Կրիշտիանուն ծնվի

Ռոնալդուի մայր. Ցանկանում էի աբորտ անել, բայց Աստված ուզում էր, որ Կրիշտիանուն ծնվի

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, խոստովանել է, որ չէր ցանկանում որդու լույս աշխարհ գալը։ Ռոնալդուի մասին վավերագրական ֆիլմում Ավեյրուն պատմել է, որ Ռոնալդուի ծնունդից առաջ ցանկացել է ընդհատել հղիությունը։

-Նա ցանկալի երեխա չէր, բայց ինձ այնքա~ն ուրախություն է տվել։ Այն ամենի համար, ինչ ունեմ հիմա, նրան եմ պարտական։ Ես ցանկանում էի աբորտ անել, սակայն Աստված դա չէր ցանկանում,-«AS»-ի փոխանցմամբ՝ ասել է Ավեյրուն։

Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ Ռոնալդուի մասին վավերագրական ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Լոնդոնիի «Ուեմբլի» մարզադաշտում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում