Հայաստանի գավաթ. «Շիրակը» պարտվեց «Միկային» ու դուրս մնաց պայքարից

Հայաստանի գավաթ. «Շիրակը» պարտվեց «Միկային» ու դուրս մնաց պայքարից

Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Գյումրիի «Շիրակը» հյուրընկալել էր Երևանի «Միկային»։

Առաջին հանդիպումը, որը տեղի էր ունեցել «Միկայի» դաշտում, ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Պատասխան հանդիպման ելքը վճռեց հյուրերի՝ խաղի 2-րդ րոպեին խփած միակ գոլը, որը հեղինակել էր Արթուր Գևորգյանը։

Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Շիրակ» – «Միկա»՝ 0:1 ( երկու խաղերի արդյունքում՝ 1:2)

Հետևեք մեզ նաև Telegram-ում