E խումբ. «Բարսելոնան» ու «Ռոման» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

E խումբ. «Բարսելոնան» ու «Ռոման» հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգաի խմբային փուլի չորրորդ տուրում E խմբում կայացան «Բարսելոնա» – «ԲԱՏԷ», «Ռոմա» – «Բայեր» հանդիպումները:

Մրցաշարի գործող գավաթակիրը 3:0 հաղթանակ տոնեց. առաջին խաղակեսում կատալոնացիներին առաջ մղեց Նեյմարը` դիպուկ իրացնելով մրցակցի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: Երկրորդ կեսում Լուիս Սուարեսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ խաղավարտին դուբլ ձևակերպեց Նեյմարը:

Հռոմում կայացած հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով: Առաջին խաղակեսում «գայլերի» կազմում աչքի ընկան Մոհամեդ Սալահը և Էդին Ջեկոն: Երկրորդ կեսի մեկնարկում Լևերկուզենի թիմի կազմում պատասխան գոլերը խփեցին Մեհմեդին և Չիչարիտոն, սակայն 80-րդ րոպեին Միրալեմ Պյանիչը խփեց իր թիմի երրորդ ու հաղթական գոլը` դիպուկ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը:

Այս տուրից հետո «Բարսելոնան» ունի 10 միավոր և գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, «Ռոման» ունի 5 միավոր, «Բայերը»` 4, իսկ «ԲԱՏԷ»-ն` 3:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր, E խումբ

«Բարսելոնա» – «ԲԱՏԷ»` 3:0
Գոլերը` Նեյմար 30′ / 11-մետրանոց, 83′, Սուարես 60′

«Ռոմա» – «Բայեր»` 3:2
Գոլերը` Սալահ 2′, Ջեկո 29, Պյանիչ 80′ /11-մետրանոց – Մեհմեդի 46′, Չիչարիտո 51′
Հեռացում` Օմեր Տոպրակ 79′

Հետևեք մեզ նաև Telegram-ում