H խումբ. «Զենիթը» 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց, «Վալենսիան» պարտվեց «Գենտին» (տեսանյութ)

H խումբ. «Զենիթը» 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց, «Վալենսիան» պարտվեց «Գենտին» (տեսանյութ)

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» շարունակում է մնալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության միակ թիմը, որը դեռ միավորներ չի կորցրել: Խմբային փուլի չորրորդ տուրում Անդրե Վիլաշ-Բոաշի սաներն արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին «Լիոնի» նկատմամբ և ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակչում: «Զենիթի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Արտյոմ Ձյուբան:

H խմբի մյուս խաղում «Գենտը» նվազագույն հաշվով հաղթեց «Վալեսիային». հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Սվեն Կումսը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Այս տուրից հետո H խմբում «Զենիթն» ունի 12 միավոր, «Վալենսիան»` 6, «Գենտը»` 4, «Լիոնը»` 1:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր, H խումբ

«Լիոն» – «Զենիթ»` 0:2
Գոլերը` Ձյուբա 25′, 57′
Հեռացումներ` Գոնալոն 72′ – Անյուկով 88′

«Գենտ» – «Վալենսիա»` 1:0
Գոլը` Կումս 49′ /11-մետրանոց

Հետևեք մեզ նաև Telegram-ում