Օզբիլիսը բաց է թողել «Սպարտակի» մարզումը

Օզբիլիսը բաց է թողել «Սպարտակի» մարզումը

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի մասնակցել  Մոսկվայի «Սպարտակի» մարզմանը։ 

Օզբիլիսը վնասվածք էր ստացել Եկատերինբուրգի «Ուրալի» դեմ խաղում, ինչի պատճառով չի մարզվել թիմի հետ։ Վնասվածք ունի նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ում ապաքինումը հաջող է ընթանում։

Ինչպես հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը, մյուս ֆուտբոլիստները նախ աշխատել են մարզասրահում, հետո դաշտում տարբեր վարժություններ են կատարել։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում