Գոռ Էլյազյանն այլևս «Շիրակում» չէ

Գոռ Էլյազյանն այլևս «Շիրակում» չէ

«Շիրակի» մարզչական շտաբի, ակումբի ղեկավարության և դարպասապահ Գոռ Էլյազյանի փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի և Գոռ Էլյազյանի միջև գործաղ պայմանագիրը: Այս մասին տեղեկանում ենք «Շիրակի» պաշտոնական կայքից:

Հիշեցնենք, որ Գոռ Էլյազյանը «Շիրակին» միացել էր 2014-15թթ մրցաշրջանից: Գյումրու թիմում նա մասնակցել է 39 հանդիպման, դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում