«Euro-Football». «Սպարտակը» Մովսիսյանին հանել է տրանսֆերի

«Euro-Football». «Սպարտակը» Մովսիսյանին հանել է տրանսֆերի

Հայտնի են դարձել այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ձմռանը կարող են հեռանալ «Սպարտակից»։

Օրեր առաջ մոսկովյան ակումբի գործադիր տնօրեն Սերգեյ Ռոդիոնովը հայտարարել էր, որ շուտով մի շարք ֆուտբոլիստներ հեռանալու են ակումբից: «Euro-Football»-ին հայտնի է դարձել, որ խոսքը Դմիտրի և Կիրիլ Կոմբարովների, Դենիս Գլուշակովի և Յուրա Մովսիսյանի մասին է: Աղբյուրը գրում է, որ «Սպարտակի» ղեկավարությունը նրանց տրանսֆերի է հանել, սակայն դեռ հայտնի չէ` որ ակումբներն են հետաքրքրված այս ֆուտբոլիստների ծառայություններով:

Հավելենք` վերջին շրջանում ռուսական մամուլում շատ են լուրերն այն մասին, որ Մովսիսյանը չի արդարացնում ակումբի ղեկավարության և մարզչական անձնակազմի սպասելիքները, և վերջիններս որոշել են վաճառել նրա տրանսֆերը, քանի դեռ հնարավոր է որոշակի շահույթ ստանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում