Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի «Թերեքի» հետ խաղին

Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի «Թերեքի» հետ խաղին

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը չեն մասնակցի Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի` «Թերեքի» հետ խաղին: Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ առաջիկա խաղի համար գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հայտավորել է 16 ֆուտբոլիստի:

Դարպասապահներ` Արտյոմ Ռեբրով, Անտոն Միտրյուշկին:

Պաշտպաններ` Սերգեյ Պարշիվլյուկ, Սերդար Տասկի, Սալվատորե Բոկետի, Դմիտրի Կոմբարով, Իլյա Կուտեպով, Դենիս Կուտին:

Կիսապաշտպաններ` Դենիս Գլուշակով, Իգոր Լեոնտև, Ալեքսանդր Զոտով, Ալեքսանդր Զուև, Իվելին Պոպով, Զելիմխան Բակաև, Կվինսի Պրոմես:

Հարձակվող` Զե Լուիշ:

Ռոման Շիրոկովն այս խաղը բաց է թողնելու դեղին քարտերի կուտակման պատճառով: Ջանոն, Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը, Ռոմուլոն, Եվգենի Մակեևը և Վլադիմիր Գրանատն առաջիկա օրերին մարզվելու են անհատական ծրագրով:

Հավելենք` «Թերեք»-«Սպարտակ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 7-ին, մեկնարկը` 20:30-ին: Այս հանդիպումից առաջ «Սպարտակն» ունի 23 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Թերեքը» 8-րդ տեղում է` ակտիվում ունենալով 20 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում