«Ալաշկերտը» դժվարին հաղթանակ տարավ «Միկայի» նկատմամբ

«Ալաշկերտը» դժվարին հաղթանակ տարավ «Միկայի» նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում առաջատար «Ալաշկերտը» հյուրընկալվեց «Միկային»։

Հանդիպման միակ գոլը 11-րդ րոպեին հեղինակեց Միհրան Մանասյանը՝ անկյունայինի խաղարկումից հետո գլխով հարված կատարելով։ «Միկայի» ֆուտբոլիստները բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն հաշիվը հավասարեցնել այդպես էլ չհաջողվեց։

Այս հանդիպումից հետո Աբրահամ Խաշմանյանի թիմն ունի 28 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Միկան» մնաց 13 միավորով` 6-րդ տեղում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 13-րդ տուր

«Միկա» – «Ալաշկերտ»՝ 0:1
Գոլը` Մանասյան 11′

Լուսանկարը` ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում