«Բանանցը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Գանձասար Կապանին»

«Բանանցը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Գանձասար Կապանին»

Հայատանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում Երևանի «Բանանցը» հյուրընկալեց «Գանձասար Կապանին»։

Հանդիպման 30-րդ րոպեին Գոգիտա Գոգիտաշվիլին առաջ մղեց հյուրերին՝ Բուրաևի փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով։ Տանտերերից 7 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար. պատասխան գնդակը խփեց Լաերսիոն։

Երկրորդ խաղակեսում թիմերին չհաջողվեց հաշվի մեջ փոփոխություն մտցնել` չնայած «Բանանցի» որոշակի առավելությանը, և հանդիպումն ավարտվեց խաղաղ ելքով։ Այժմ «Բանանցն» ունի 10 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ կապանյան թիմը 4-րդ տեղում է` ակտիվում ունենալով 21 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 13-րդ տուր

«Բանանց» – «Գանձասար Կապան»՝ 1:1
Գոլերը`  Լաերսիո 37′ – Գոգիտաշվիլի 30′

Հետևեք մեզ նաև Telegram-ում