«Բարսելոնայի» ֆուտբոլիստները զվարճանքի այգի են գնացել (տեսանյութ, լուսանկարներ)

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները զվարճանքի այգի են գնացել (տեսանյութ, լուսանկարներ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի` «Բարսելոնա»-«Վիլյառեալ» հանդիպումից առաջ կատալոնական թիմի ֆուտբոլիստները որոշել են մի փոքր զվարճանալ: «Բարսելոնայի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆուտբոլիստներն իրենց ընտանիքների հետ եղել են «Պորտ Ավենտուրա» զվարճանքի այգում:

Հավելենք, որ «Բարսելոնա»-«Վիլյառեալ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 8-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 19:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում