«Վալենսիան» 5 գոլ խփեց «Սելտային» (տեսանյութ)

«Վալենսիան» 5 գոլ խփեց «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում վստահ հաղթանակ տոնեց «Սելտայի» նկատմամբ: 

«Բալաիդոս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:5 հաշվով: «Չղջիկների» կազմում Դանիել Պարեխոն և Պակո Ալկասերը դուբլեր ձևակերպեցին, մեկ գոլ էլ խփեց Շկոդրան Մուստաֆին, իսկ դաշտի տերերի միակ գոլը խփեց Աուգուստո Ֆերնանդեսը:

Այս հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Սելտան» մնաց 21 միավորով` 3-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Սելտա» – «Վալենսիա»` 1:5
Գոլերը` Ֆերնանդես 24′ – Ալկասեր 13′, 46′, Պարեխո 45′, 64′, Մուստաֆի 79′

Հետևեք մեզ նաև Telegram-ում