Առանց Օզբիլիսի և Մովսիսյանի «Սպարտակը» պարտվեց «Թերեքին» (տեսանյութ)

Առանց Օզբիլիսի և Մովսիսյանի «Սպարտակը» պարտվեց «Թերեքին» (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում «Սպարտակը» Գրոզնիում պարտվեց «Թերեքին»: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով. 6-րդ րոպեին Անդրեյ Սեմյոնովը դարձավ ինքնագոլի հեղինակ` առաջ մղելով հյուրերին, սակայն նախքան ընդմիջման գնալը Ադիլսոն Վարկենը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկրորդ կեսում աչքի ընկավ Աբլայե Մբենգեն:

Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան թիմի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը խաղին հայտավորված չէին. նրանք այս օրերին մարզվում են անհատական ծրագրով:

Այս խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 23 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-6-րդ հորիզոնականները:

Ռուսաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Թերեք» – «Սպարտակ»` 2:1
Գոլերը` Վարկեն 21′, Մբենգե 80′ – Սեմյոնով 6′ / ինքնագոլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում