Միխայելովիչ. 16-ամյա Դոնարուման ապացուցեց` մեծ ապագա ունեցող դարպասապահ է (տեսանյութ)

Միխայելովիչ. 16-ամյա Դոնարուման ապացուցեց` մեծ ապագա ունեցող դարպասապահ է (տեսանյութ)

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայելովիչն Իտալիայի առաջնության 12-րդ տուրի` «Ատալանտայի» հետ խաղի (0:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և գովաբանել է 16-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային:

-Այսպիսի «Միլանը» կարող է հասնել առաջադրված նպատակներին և տեղ զբաղեցնել լավագույն եռյակում: Թեպետ նման բաների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ընդամենը 12 տուր է անցել: Այսօր «Միլանն» այնքան հաջող հանդես չեկավ, որքան «Լացիոյի» հետ խաղում: Չեմ ցանկանում արդարացումներ փնտրել, բայց բացակայում էին առանցաքային ֆուտբոլիստներ:

Դոնարուման ստիպված էր հաճախ միջամտել խաղին, բայց 16-ամյա տղան ապացուցեց, որ մեծ ապագա ունեցող հիանալի դարպասապահ է,-Միխայելովիչի խոսքը մեջբերված է «Sport Italia»-ից:

«Ատալանտայի» դեմ խաղում Դոնարումայի գործողություններն ամփոփված են ստորև ներկայացված տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում