«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Ուլիսին»

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Ուլիսին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Փյունիկը» վստահ հաղթանակ տոնեց հետնապահ «Ուլիսի» նկատմամբ:

«Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով, ընդ որում` բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին խաղակեսում: «Փյունիկի» կազմում մեկական գոլ խփեցին Դավիթ Մանոյանն ու Կամո Հովհաննիսյանը, իսկ Վարդան Պողոսյանը դուբլ ձևակերպեց, իսկ «Ուլիսի» միակ գոլը գրանցվեց Ռոբերտ Հակոբյանի ինքնագոլի արդյունքում:

Այս հաղթանակից հետո Սարգիս Հովսեփյանի թիմն ունի 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ալաշկերտին» զիջելով 2 միավորով, իսկ «Ուլիսը» մնաց վերջին տեղում` ակտիվում ունենալով ընդամենը 2 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն

«Ուլիս» – «Փյունիկ»` 1:4
Գոլերը` Հակոբյան 16’/ինքնագոլ – Մանոյան 3′, Պողոսյան 5′, 45’/ինքնագոլ, Հովհաննիսյան 28′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում