Արտագնա խաղում «Արարատը» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Արարատը» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում. «Շիրակը» հյուրընկալել էր «Արարատին»:

Մրցաշարային աղյուսակի հարևանների պայքարում նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Արարատը». հանդիպման միակ գոլը 44-րդ րոպեին խփեց Բենիկ Հովհաննիսյանը:

Այս հանդիպումից հետո երկու թիմերն էլ ունեն 21 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-5-րդ հորիզոնականները:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 13-րդ տուր

«Շիրակ» – «Արարատ»` 0:1
Գոլը` Հովհաննիսյան 44′
Չիրացրած 11-մետրանոց` Բարիկյան 29′

Հետևեք մեզ նաև Telegram-ում