Սարգիս Հովսեփյան. «Փյունիկը» կատարեց իր առաջադրանքը

Սարգիս Հովսեփյան. «Փյունիկը» կատարեց իր առաջադրանքը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի «Ուլիս»-«Փյունիկ» (1:4) հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

«Ակնհայտ էր, որ «Ուլիսը» չուներ փորձառու ֆուտբոլիստներ: Մեզ 3 միավոր էր անհրաժեշտ. «Փյունիկը» կատարեց իր առաջադրանքը` վաստակեցինք այդ 3 միավորը: Երկրորդ կեսում խաղի որակն ընկավ, քանի որ պատանի ֆուտբոլիստներ էին փոխարինման մտել, և նրանք նույն մակարդակը չէին կարող ապահովել:

Ընդհանուր առմամբ, խաղից գոհ եմ: Ինձ չի անհանգստացնում, որ անառիկ չպահեցիք մեր դարպասը, քանի որ 5 գոլերն էլ մենք ենք խփել (ժպտում է,- խմբ)»,-հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սարգիս Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ այժմ «Փյունիկն» ունի 26 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` առաջատար «Ալաշկերտին» զիջելով 2 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում