Հռոմեական դերբիում «Ռոման» հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)

Հռոմեական դերբիում «Ռոման» հաղթեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում կայացած հռոմեական դերբիում «Ռոման» 2:0 հաշվով հաղթանակ տոնեց «Լացիոյի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, մեկ գոլ էլ երկրորդ խաղակեսում խփեց Ժերվինյոն:

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 26 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և առաջատար «Ինտերին» զիջում է 1 միավորով, իսկ «Լացիոն» մնաց 18 միավորով` 9-րդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռոմա» – «Լացիո»` 2:0
Գոլը` Ջեկո 10’/11-մետրանոց, Ժերվինյո 62′

Հետևեք մեզ նաև Telegram-ում