Առուստամյան. Հավանական է, որ Մովսիսյանն ու Օզբիլիսը «Սպարտակից» հեռացողների թվում լինեն

Առուստամյան. Հավանական է, որ Մովսիսյանն ու Օզբիլիսը «Սպարտակից» հեռացողների թվում լինեն

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում Մոսկվայի «Սպարտակը» կարող է բաժանվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանից և Արազ Օզբիլիսից, ինչպես նաև Կիրիլ Կոմբարովից և Սերդար Տասկիից։ Այս մասին «Матч ТВ» հեռուստաընկերության եթերում հայտնել է ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը։

-Այս ձմռանն ««Սպարտակը» կազմի լուրջ փոփոխությունների է սպասում։ Հավանական է, որ թիմից կհեռանան Կիրիլ Կոմբարովը, Արազ Օզբիլիսը, Յուրա Մովսիսյանն ու Սերդար Տասկին։ Ինչ վերաբերում է Դմիտրի Կոմբարովին և Դենիս Գլուշակովին, ապա «կարմրասպիտակների» ղեկավարությունը չէր ցանկանա բաժանվել նրանցից։ Այն, ինչ եղավ վերջին օրերին, ավելի շատ խաղացողներին մոտիվացնելու փորձ էր։

Բավական հետաքրքիր իրավիճակ է նաև Ռոման Շիրոկովի հետ։ Նրա պայմանագիրը կարող է մեխանիկորեն երկարաձգվել, եթե նա մասնակցի Ռուսաստանի առաջնության 16 հանդիպման, այսինքն՝ կեսից շատ հանդիպումներին։ Այս պահին նա մասնակցել է 14 հանդիպման, և դեռ հայտնի չէ՝ ինչպես է իրավիճակը դասավորվելու։

Հավանականությունը, որ «Սպարտակը» բավական լուրջ կերպով կնորացնի կազմը երեք-չորս դիրքերում, գրեթե 100 տոկոս է,-ասել է Առուստամյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում