Նենադ Լալովիչը պաշտոն կզբաղեցնի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում

Նենադ Լալովիչը պաշտոն կզբաղեցնի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ, սերբ Նենադ Լալովիչը համաձայնել է պաշտոն զբաղեցնել Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում:

«Ինձ համար մեծ պատիվ է որևէ կերպ առնչություն ունենալ WADA-ի հետ (Հակադոպինգային համաշխարհային գործակալություն): Այն մեծ աշխատանք է կատարում արդար խաղի սկզբունքները պահպանելու ուղղությամբ: Հավատում եմ, որ այս հարցում կկարողանամ օգնել Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը»,-Լալովիչի խոսքը մեջբերել է ՀԱՕԿ-ի լրատվական բաժինը:

Հիշեցնենք, որ մինչ այս այդ պաշտոնը զբաղեցնում էր ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում