Կասիլյասին սպորտում մեծ ներդրման համար շքանշան է շնորհվել (լուսանկարներ)

Կասիլյասին սպորտում մեծ ներդրման համար շքանշան է շնորհվել (լուսանկարներ)

Իսպանիայի հավաքականի և պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն արժանացել է Արքայական Օրդենի Մեծ Խաչի շքանշանին սպորտում ունեցած մեծ ներդրման համար։

Կասիլյասն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ դա իր համար շատ մեծ պատիվ է, և ցանկանում է դա կիսել այն երկրպագուների հետ, ովքեր մինչև օրս իր կողքին են և աջակցում են, որ միասին իսպանական սպորտն ավելի հզորացնեն։

Շքանշանի հանձնմանը ներկա է գտնվել նաև Կասիլյասի կինը՝ հեռուստահաղորդավար Սառա Կարբոներոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում