Տոտտին և Ստրոտմանը վերսկսել են մարզումները (լուսանկար)

Տոտտին և Ստրոտմանը վերսկսել են մարզումները (լուսանկար)

«Ռոմայի» ֆուտբոլիստներ Ֆրանչեսկո Տոտտին և Կևին Ստրոտմանն ապաքինվել են վնասվածքներից և սկսել են մարզումները: Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ֆուտբոլիստները մարզվում են դեռևս անհատական ծրագրով: Հայտնի է, որ Տոտտին կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2-3 շաբաթ հետո:

Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտտի մոտ ազդրի վնասվածք է, իսկ Ստրոտմանի մոտ` ծնկի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում