Օզբիլիսը բանակցում է թուրքական ակումբի հետ

Օզբիլիսը բանակցում է թուրքական ակումբի հետ

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով կարող է առաջիկա ձմեռային պատուհանի ժամանակ հեռանալ ռուսական ակումբից, բանակցություններ է վարում «Բեշիկթաշ» տեղափոխության վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Fotomac»-ը։

Աղբյուրի տեղեկություններով, բանակցությունների առաջին փուլն անցել է Մոսկվայում Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրի՝ «Լոկոմոտիվի» դեմ հանդիպումից առաջ։ Նշվում է, որ ակումբների միջև կա սկզբունքային համաձայնություն տրանսֆերի գումարի հարցում, որը 3,5 մլն եվրո է։

Ինչպես հաղորդել է իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներից մեկը, թուրքական ակումբն իրոք չափազանց հետաքրքրված է Օզբիլիսի ծառայություններով, սակայն կողմերը պայմանագրի կնքման փուլին դեռ չեն հասել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում