Միհրան Հարությունյան. Օլիմպիական չեմպիոն դառնալու համար ձեր հավատն է պետք

Միհրան Հարությունյան. Օլիմպիական չեմպիոն դառնալու համար ձեր հավատն է պետք

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Բաքվի Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հետ:

– Միհրան, աշխարհի առաջնությունն արդեն անցյալում է, ի՞նչ հետևություններ ես արել քեզ համար:

– Հետևությունները, որ արել եմ շատ քննադատական են: Քանի որ կան մի քանի սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ, հղկեմ: Ինձ մնում է գրեթե մեկ տարի, ավելի քիչ, որ աշխատեմ դրանց վրա և ինձ ավելի կատարելագործեմ:

– Տարվա ամենաքննարկված և քննադատված թեման Բաքվի Եվրոպական խաղեր էին, որտեղից դու վերադարձար Հայաստանի համար միակ արծաթե մեդալով: Ի՞նչ էր քեզ համար այդ մեդալը:

– Որպես մարզիկ, այն ինձ համար մեդալների քանակի ավելացում էր և հնարավորություն՝ մասնակցելու այլ մրցաշարերի: Մարզումներիս արդյունքն էր, հարազատներիս սպասելիքների արդարացումը: Իսկ որպես մարդ՝ ես հպարտ էի: Ուրախ եմ որ մեկնեցի Բաքու, ուրախ եմ, որ ինձ նման հնարավորություն տրվեց և վստահվեց: Անկեղծ ասած՝ շատերը կարող են ասել, որ այնտեղ գնալը վտանգավոր քայլ էր, բայց անձամբ ինձ համար այն մարզական մեծ տոն էր: Ինձ համար հաճելի էր պայքել այնտեղ, քանի որ կրծքիս հայկական գերբն էր, իսկ թիկունքիս՝ հայկական ազգանունս: Ինձ հաջողվեց մեդալ նվաճել, ինչի մասին խոսեցին շատերը:

– Բաքվի խաղերից հետո ուշադրությունը մեծացավ քո նկատմամբ, արդյոք չե՞ս մեծամտացել:

– Այդ մասին պետք է մարդիկ ասեն: Կարծում եմ՝ ոչ: Շրջապատողների համար ավելի ակնհայտ է:

-Ռիոյի Օլիմպիական խաղերին քիչ ժամանակ է մնացել: Մասնագետների կարծիքով Միհրան Հարությունյանն ունակ է ոսկե մեդալ նվաճել Օլիմպիական խաղերում: Ի՞նչ է պետք քեզ՝ օլիմպիական չեմպիոն դառնալու համար:

-Ձեր հավատը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում