Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռ է գնել (լուսանկարներ)

Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռ է գնել (լուսանկարներ)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռ է ձեռք բերել։ Պորտուգալացի հարձակվողի ինքնաթիռը (Gulfstream G200) 19 միլիոն եվրո արժե։

Ինքնաթիռը կարող է տեղափոխել 10 մարդու։ Այն ունի լոգասենյակ, զուգարաններ հյուրերի և անձնակազմի համար, հանդերձարան, խոհանոց, հեռախոս և ինտերնետին հասանելիույթյուն, հաղորդում է «Correio da Manha» պարբերականը։

Ռոնալդուն իր ինքնաթիռով առաջին թռիչքն օրերս է կատարել, երբ նոյեմբերի 9-ին մեկնել է Լոնդոն՝ իր մասին պատմող վավերագրական ֆիլմի շնորհանդեսին։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում