Ռոնալդու. Մի քանի աղջիկներ պայքարում են իմ ուշադրության համար

Ռոնալդու. Մի քանի աղջիկներ պայքարում են իմ ուշադրության համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իր անձնական կյանքի մասին պատմելով հումորային ուղղվածությամբ թոք-շոուի ժամանակ, նշել է, որ առայժմ սիրելի չունի, սակայն իր նկատմամբ ուշադրություն ցուցաբերողներ կան։ Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի առաջատարն այս մատվա սկզբին բաժանվել էր ընկերուհուց՝ ռուս մոդել Իրինա Շեյկից, և մամուլում այս ընթացքում բազմաթիվ ամենատարբեր լուրեր են պտտվել նրա հավանական սիրավեպերի և ընկերուհիների մասին։

-Կան մի քանի աղջիկներ, ովքեր պայքարում են իմ ուշադրությանն արժանանալու համար, և ես պետք է այդ իրավիճակից ելք գտնեմ։ Որոշները գիտեն, որ իմ կյանքում իրենք միակը չեն։ Եթե լուրջ խոսենք, ապա հեշտ չէ անձնական կյանք ունենալ, երբ քեզ վրա այդքան ուշադրություն են դարձնում։

Կանանց մեծ մասը ցանկանում է քեզ հետ ծանոթանալ միայն այն պատճառով, որ ուզում է աստղի դիպչել։ Դա ոչ միայն իմ դեպքում է։ Բոլոր հայտնի մարդիկ ստիպված են նման խնդիրների բախվել։ Բայց ես ինձ ինքնավստահ տղա եմ համարում։ Ես բարձրահասակ եմ, մարզված, և բոլոր ատամներս տեղում են,-ասել է Ռոնալդուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում