Յուրա Մովսիսյանը կվերադառնա «Ռեալ Սոլթ-Լեյք»

Յուրա Մովսիսյանը կվերադառնա «Ռեալ Սոլթ-Լեյք»

Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ «Ռեալ Սոլթ-Լեյք», տեղեկացնում է «Real Solt-Lake Soapbox»-ը։

Հաղորդվում է, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունն այլևս հույսեր չի կապում հայ ֆուտբոլիստի հետ և պատրաստվում է ձմռանը նրան տրանսֆերի հանել։ Այսպիսով, ամերիկյան ակումբը ցանկանում է հրավիրել Մովսիսյանին, որը հանդես է եկել «Ռեալ Սոլթ Լեյքում» 2007-2009 թվականներին։ 

Հավելենք` Մովսիսյանի գործող պայմանագիրը «Սպարտակի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը ՌՊԼ 10 խաղում երեք գոլ է խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում