Տոտտին չի մտածում կարիերան ավարտելու մասին

Տոտտին չի մտածում կարիերան ավարտելու մասին

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին հայտարարել է, որ դեռևս չի մտածում կարիերան ավարտելու մասին:

«Ինձ հիանալի եմ զգում: Քանի դեռ մարմինս թույլ է տալիս, ես շարունակելու եմ խաղալ»,-Տոտտիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից:

Հիշեցնենք, որ 39-ամյա Ֆրանչեսկո Տոտտին Իտալիայի առաջնության պատմության երկրորդ լավագույն ռմբարկուն է. առաջատար Սիլվիո Պիոլային (1929-54թթ. 274 գոլ) նա զիջում է 29 գոլով: Շատերը կարծում են, որ Տոտտին մտադիր է գերազանցել այդ ցուցանիշը, ապա ավարտել կարիերան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում