Փարիզի ահաբեկչության թիրախներից մեկը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտն է եղել (տեսանյութ)

Փարիզի ահաբեկչության թիրախներից մեկը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտն է եղել (տեսանյութ)

Երեկ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում իրականացվել է ահաբեկչական գործողությունների շարք, որի արդյունքում զոհվել է մոտ 150 խաղաղ բնակիչ։

Ահաբեկիչների թիրախներից մեկը եղել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը, ուր այդ պահին ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպումը։ Խաղին ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

Պայթյունները տեղի են ունեցել մարզադաշտի հարևանությամբ, ինչից հետո նախագահին անմիջապես դուրս են հանել մարզադաշտից։ Հատկաշական է, որ երկրպագուները տարհանման ժամանակ կատարել են Ֆրանսիայի ազգային օրհներգը։

Տարբեր տեղեկություններով՝ ահաբեկչության զոհ է դարձել երեք երկրպագու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում