Ըմբշամարտ. Մեկնարկել է Ռազմիկ Գոլեցյանի անվան հուշամրցաշարը

Ըմբշամարտ. Մեկնարկել է Ռազմիկ Գոլեցյանի անվան հուշամրցաշարը

Արտաշատում մեկնարկել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռազմիկ Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 16-րդ միջազգային երիտասարդական հուշամրցաշարը, հաղորդոմ է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ռազմիկ Գոլեցյանը ըմբշամարտի սիրահարներին առաջին հերթին ծանոթ է որպես աշխարհի եռակի չեմպիոն Արայիկ Գևորգյանի անձնական մարզիչ: Այս տարի հուշամրցաշարի մասնակիցների թվում են Ռուսաստանի (Դաղստան, Օսեթիա), Վրաստանի և Հայաստանի տարբեր մարզերի 125 ըմբիշներ:

Հուշամրցաշարի առաջին օրը՝ նոյեմբերի 14-ին, պայքարի մեջ են մտել 50, 60, 74, 96 կգ քաշայինները: Նոյեմբերի 15-ին մրցագորգը կտրամադրվի 55, 66, 84, 120 կգ քաշայիններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում