Կայացավ Հարություն Խաչատրյանի անվան հուշամրցաշարը

Կայացավ Հարություն Խաչատրյանի անվան հուշամրցաշարը

«Դինամո» մարզական ընկերության մարզադահլիճում նոյեմբերի 16-17 կայացավ ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջին հուշամրցաշարը, որը կազմակերպվել էր Հարություն Խաչատրյանի սաների կողմից:

Մրցումային երկու օրերի ընթացքում պատանի ըմբիշները պայքարեցին լավագույնի կոչման համար: Ոսկե մեդալակիրներ դարձան` Ռոբերտ Կարապետյանը (42 կգ), Աշոտ Մխիթարյանը (46 կգ), Հովհաննես Ազատյանը (50 կգ), Աշոտ Կիրակոսյանը (54 կգ), Տիգրան Մինասյանը (58 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ) և Կարապետ Այվազյանը (100կգ):

Հարություն Խաչատրյանը մարզել է շատ հայտնի և անվանի ըմբիշների: Նրանց թվում կան Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիրներ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մրցաշարի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի հետ զրույցում.

«Այս մրցաշարը կազմակերպելու միտքը եղել է ընկեր Հարություն Խաչատրյանի սաներինը: Հավաքվել ենք իր աշակերտներով և որոշել ի հիշատակ մեր սիրելի մարզիչի կազմակերպել այն: Հույս ունենք, որ հետագայում այս մրցաշարը կդառնա միջազգային և լայն տարածում կստանա»,- ասել է ըմբիշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում