Ժան-Կլոդ վան Դամը ներկա է եղել «Ման. Սիթիի» մարզմանը (լուսանկարներ)

Ժան-Կլոդ վան Դամը ներկա է եղել «Ման. Սիթիի» մարզմանը (լուսանկարներ)

Հայտնի դերասան Ժան-Կլոդ վան Դամը երեկ ներկա է եղել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մարզմանը: 55-ամյա դերասանն առաջնահերթ շփվել է Քևին դե Բրույնեի, Վենսան Կոմպանիի հետ, ինչպես նաև լուսանկարվել է մյուս ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի հետ:

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներն այժմ նախապատրաստվում են Անգլիայի առաջնության 13-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում