Բարձրագույն խումբ. 14-րդ տուրի խաղացանկը

Բարձրագույն խումբ. 14-րդ տուրի խաղացանկը

Նոյեմբերի 21-ին և 22-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները:

Նոյեմբերի 21-ին «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտը» ընդունելու է «Շիրակին», իսկ «Հանրապետական» մարզադաշտում «Արարատը» կմրցի «Գանձասար-Կապանի» հետ: Խաղերի սկիզբը ժամը 14:00-ին: Նույն օրը, ժամը 15:00-ին, «Բանանցի» մարզադաշտում կհանդիպեն «Բանանցն» ու «Ուլիսը»:

Նոյեմբերի 22-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում կկայանա «Փյունիկ»-«Միկա» հանդիպումը: Խաղի սկիզբը ժամը 16:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում