Միխայելովիչ. Դոնարումային Բուֆֆոնի հետ համեմատելու համար սպասեք 10 տարի

«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայելովիչն Իտալիայի առաջնության 13-րդ տուրի` «Յուվենտուսի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ պետք չէ 16-ամյա Ջանլուիջի Դոնարումային համեմատել փորձառու Ջանլուիջի Բուֆֆոնի հետ:
-Դոնարուման խաղալու է Բուֆֆոնի նման լեգենդի դեմ, ով կարող էր նրա հայրը լինել: Դոնարուման շատ բան կարող է սովորել Բուֆֆոնից ոչ միայն տաղանդի տեսանկյունից, այլև պրոֆեսիոնալիզմի, բնավորության, կամքի: Ջանլուիջին ունի բոլոր որակները Բուֆֆոնի արժանի հետնորդը դառնալու համար, բայց նրանց համեմատելու համար սպասեք 10 տարի:
Դոնարուման երիտասարդ է, խելացի տղա է և, անխոս, իտալական ֆուտբոլի ապագան է: Այժմ նա պետք է շարունակի աշխատել և զարգանալ,-Միխայելովիչի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից: