Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի «Կրասնոդարի» հետ խաղին

Մովսիսյանը և Օզբիլիսը չեն մասնակցի «Կրասնոդարի» հետ խաղին

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի` «Կրասոնդարի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին:

-Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը չեն մասնակցի «Կրասնոդարի» հետ խաղին: Ռոմուլոն մարզվել է և պատրաստ է խաղալ, նա այժմ վատ մարզավիճակում չէ: Դավիդովը երկուշաբթի օրվանից մարզվում է առանց սահմափակումների և կարող է խաղալ,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:

Հավելենք, որ «Սպարտակ»-«Կրասնոդար» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:30-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում