Առաջատար «Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին»

Առաջատար «Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին»

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 14-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին»։

Հանդիպման 24-րդ րոպեին Հերբեր Արաուժուն գլխի հարվածով խփած գոլով առաջ մղեց «Ալաշկերտին», իսկ 7 րոպե անց Արամ Հովսեփյանը մոտ տարածությունից կրկնապատկեց թիմի առավելությունը։ Հանդիպումն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 2:0 հաշվով։

Այս խաղից հետո «Ալաշկերտ» ունի 31 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Շիրակը» մնաց 21 միավորով` 5-րդ հորիզոնականում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 14-րդ տուր

«Ալաշկերտ» – «Շիրակ»` 2:0
Գոլերը` Հեբեր 24′, Հովսեփյան 31′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում