«Արարատը» վերջին րոպեին խուսափեց պարտությունից

«Արարատը» վերջին րոպեին խուսափեց պարտությունից

Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 14-րդ տուրում «Գանձասար Կապանը» «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվել էր Երևանի «Արարատին»։

Առաջինը հաշվի մեջ փոփոխություն մտցրին հյուրերը. 21-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանը գրավեց «Արարատի» դարպասը։ Հինգ րոպե անց Դավիթ Հովսեփյանը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, և թիմերն ընդմիջման գնացին մեկական գնդակ փոխանակած։

Երկրորդ կեսում՝ 54-րդ րոպեին, Գոգիտա Գոգիտաշվիլին կրկին առաջ մղեց կապանցիներին։ «Արարատը» վերջին րոպեին կարողացավ փրկվել պարտությունից. 94-րդ րոպեին Մոյսես Օրոզկոն հստակ իրացրեց տուգանային հարվածը։

Այս հանդիպումից հետո թիմերն ունեն 22-ական միավոր և կիսում են մրցաշարային աղյուսակի 3-4-րդ հորիզոնականները:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 14-րդ տուր

«Արարատ» – «Գանձասար Կապան»՝ 2:2
Գոլերը` Հովսեփյան 26′, Օրոզկո 90′ – Բեգլարյան 21′, Գոգիտաշվիլի 54′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում